Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը հրավիրում են մասնակցելու տեղեկությունների ստուգման թեմայով աշխատող լրագրողների կարիքների գնահատման վերաբերյալ հարցման։
Հետազոտությունը, որի մասն է կազմում այս հարցումը, նպատակ ունի գնահատել հայաստանյան մեդիայի ներկայացուցիչների կարիքները ապատեղեկատվության կամ ստուգման ենթակա նյութերի հետ աշխատելիս։ Հետագայում այն հիմք կդառնա այդ կարիքներին ուղղված լուծումներ մշակելու համար։ Ձեր պատասխանները շատ կարևոր են իրավիճակը ճիշտ գնահատելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու համար։
Խնդրում ենք հարցաշարին պատասխանելու համար տրամադրել 10-15 րոպե։
Հարցաշարը հասանելի է այս ՀՂՈՒՄՈՎ։ Այն հասանելի է մինչև մարտի 31-ը։
Գիտեմ թրյուլի գործիքի մասին, կարողանում եմ զսպել ինձ ու չտրվել սենսացիա տարածելու անհագ ցանկությունը։ Ցավն այն է, որ փաստեր ստուգող գործիքները հիմնականում վճարովի են, իսկ նորասըեղծ մեդիաները չունեն այնքան միջոցներ, որ այդ գործիքներին տւիրապետեն։
Փաստերը ստուգող գործիքները հիմնականում վճարովի են ու ոչ բոլորն են, որ կարող են տիրապետել դրանց։ Հիմնականում ժամանակի սղության պատճառով չեն օգտվում համապատասխան գործիքներից։ Կարևոր դեր է խաղում նաև ֆինանսական հարցերը։
barev
լավ կլիներ, եթե ամեն ինչ լավ լիներ