«Թվապատում ԷկոնոմX» 2022 -ին այսպես ենք անվանել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ավանդական դարձած կոնֆերանսը։ Հերթական` յոթերորդ միջոցառման ուշադրության կենտրոնում են տնտեսության լուսաբանման խնդիրները։
Տնտեսական թեմաները միշտ կարևոր են մարդկանց համար, սակայն հատկապես արդիական են դառնում ճգնաժամերի՝ պատերազմի, համավարակի, քաղաքական բախումների և այլ իրավիճակների ժամանակ։ Սակայն տնտեսական խնդիրները միշտ չեն հասկանալի, հաճախ բարդ են ու շփոթեցնող։ Ինչպե՞ս ինչպես են լրագրողներն օգնում մարդկանց հասկանալ տնտեսական գործընթացները։ Այս հարցերի շուրջ է կառուցված «Թվապատում ԷկոնոմX»-ը, որը լուծումներ է փնտրելու թեմայի բազմաթիվ X-անհայտների համար։
ՏնտեսությունxՄեդիա կարգախոսով կոնֆերանսի բանախոսները Հայաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռոսաստանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի անվանի և վստահելի լրատվամիջոցների լրագրողները, խմբագիրներ և մենեջերներ են։ Նրանք կքննարկեն, թե ինչպես պատմել բիզնեսի մասին հետաքրքիր ձևաչափերով, ինչպես պարզ լեզվով բացատրել բարդ հասկացությունները, իրականացնել հետաքննություն և լուսաբանել ճգնաժամային տնտեսությունը, ինչպես սովորեցնել ապագա լրագրողներին լուսաբանել տնտեսական խնդիրները, ինչ է սպասվում մեդիա բիզնեսին և բազմաթիվ այլ հարցեր։
Կոնֆերանսը լրագրողների, մենեջերների, մեդիա փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների, տնտեսագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ուսանողների համար է։
Մասնակցությունն անվճար է: Աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենն ու ռուսերենը, կապահովվի թարգմանություն:
Երկօրյա կոնֆերանսը կանցկացվի հիբրիդային ձևաչափով`համադրելով իրական քննարկումները առցանց ելույթների հետ։
Անցկացման օրերը և վայրը՝ Մարտի 11-12, Հայաթ Փլեյս հյուրանոցում (Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք):
«Թվապատում․ ԷկոնոմX» մեդիա կոնֆերանսի մասին տեղեկությունն ու նորությունները տարածելու և գտնելու համար կիրառվում է #Tvapatum22 հեշթեգը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: