Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և գերմանական «Deutsche Welle» ակադեմիան, (DWA) «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում մեկնարկում են մեդիակառավարման առցանց դպրոց (Media Management Е-School)։
Դպրոցի նպատակն է օգնել մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետներին ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, ինչպես նաև թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։
Դպրոցում դասավանդելու համար ՄՆԿ-ն հրավիրում է համագործակցության նշված ոլորտների մասնագետների․
- մեդիայի զարգացում,
- բիզնեսի կառավարում և ֆինանսներ,
- ռազմավարական պլանավորում,
- շուկայաբանություն և մեդիա պրոդուկտների վաճառք,
- աշխատակազմի և մարդկային ռեսուրսների կառավարում,
- գովազդ և հաղորդակցություն,
- տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվային զարգացման ռազմավարություն։
Դասընթացավարների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։ Ընտրված թեկնածուները պետք է պատրաստ լինեն․
- անցնելու վերապատրաստման առցանց դասընթաց,
- մշակելու ուսումնական ծրագիր,
- մասնակցելու մեդիա կառավարման դպրոցի հայեցակարգի մշակմանը,
- նախապատրաստելու և անցկացնելու 3 դասընթաց 2022 և 2023թթ-ին,
- օգնելու դպրոցի մասնակիցներին որպես մենթոր` ավարտական նախագծեր պատրաստելիս։
2022թ-ի հունվարի վերջում ընտրված 12 թեկնածուները առցանց դասավանդման թեմայով վերապատրաստում կանցնեն «Deutsche Welle» ակադեմիայի մեթոդաբանությամբ։ Հաջորդ փուլում նրանք կմշակեն և կներկայացնեն առարկայական ծրագրեր՝ իրենց նախնական առաջարկների հիման վրա։
Դասընթացավար-մենթորի աշխատանքով հետաքրքրված թեկնածուները պետք է․
- ներկայացնեն կրթական ծրագրի առաջարկ՝ 8-10 թեմա-ժամ պլանով (տե՛ս կից ձևաչափը),
- ունենան նշված ոլորտներում մասնագիտական աշխատանքի փորձ,
- ծանոթ լինեն մեդիայի աշխատանքին և ոլորտի առանձնահատկություններին։
Դասավանդման և լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։ Անգլերենի իմացությունը ցանկալի է։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք՝ մինչեւ 2022թ-ի հունվարի 20-ը [email protected] հասցեին ուղարկել CV (նշելով նաև 2 երաշխավորի անուն և կոնտակտային տվյալներ) եւ կից ձևաթղթով կրթական ծրագրի առաջարկը՝ նամակի վերնագրի տողում գրելով`Media Management E-school։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների դեպքում դիմեք ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected], հեռ․ 055 89 57 00։
Մեդիակառավարման առցանց դպրոցի նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը եւ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: