Աջակցություն լրագրողների աշխատանքային պայմանների բարելավմանը

Տարածաշրջանային ծրագրին մասնակցելու հրավեր 

Շվեդական Fojo մեդիա ինստիտուտը սկսում է մեկամյա ծրագիր Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Բալկանյան երկրների լրատվամիջոցների համար։ Ծրագիրն ուղղված է լրագրողների աշխատանքային պայմանների բարելավմանն ու  իրավունքների պաշտպանությանը և նպատակ ունի փորձի և գաղափարների փոխանակման հնարավորություններ ստեղծել մասնակից երկրների համար։ 

Նախատեսվում են  դասընթացներ, թեմատիկ քննարկումներ, փորձագիտական խորհրդատվություններ և ճանաչողական այց Շվեդիա։

Ծրագրում ընդգրկվելու կարևոր այմաններից մեկը լրագրողների շահերի պաշտպանության  և աշխատանքային պայմանների բարելավման սեփական առաջարկ մշակելն է։ Աշխատանքային լեզուն ռուսերենն է, խոսակցական մակարդակով անգլերենին տիրապետելը ցանկալի է։  

Ծրագրի գործընկերը Հայաստանում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն է։ Մանրամասներն ու դիմելու կարգը կգտնեք հայտարարությանը կից հայտում (ներբեռնման համար հասանելի է ռուսերեն լեզվով)։

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-նն է։ Հարցերի դեպքում դիմել Նարինե Սաֆարյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, [email protected]:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *