ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) անդամ պետությունների և գործընկերների հետ հրավիրում է մասնակցելու «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելում և պայքար» թեմայով սեմինարին, որը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը Վարշավայում և առցանց։
Սեմինարին աշխատանքային խմբերը կանդրադառնան հետևյալ թեմաներին
- Կանանց նկատմամբ բռնություն. վերջին միտումները.
- Կանանց նկատմամբ բռնություն քաղաքական և հասարակական կյանքում.
- Բռնություն խոցելի խմբերում գտնվող, մասնավորապես, միգրանտների, փախստականների, տեղահանվածների, տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց նկատմամբ։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև սույն թվականի նոյեմբերի 4-ը։ Հավելյալ տեղեկությունների համար անցեք այս հղումով։
Միջոցառմանը մասնակցությունն անվճար է։ Ճանապարհորդության և կեցության ծախսերը պետք է հոգան մասնակիցները:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: