ՀԼԱ-ն նախատեսում է ստեղծել լոնգրիդ ձևաչափի բացատրական նյութ, որը թույլ կտա հանրությանը ներկայացնել ծրագրի նպատակին հանգեցնող ամբողջական տեղեկատվությունը՝ փաստարկված գիտությամբ և հիմնավորված տեղական ու միջազգային կառույցների մոտեցումներով։
 
Այս նպատակով հրավիրում ենք Հայաստանում գործող լրագրողներին ներկայացնելու լոնգրիդ ձևաչափով բացատրական նյութի առաջարկներ Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ իրականացվող «COVID-19: Reflection» նախագծի շրջանակներում։
Բացատրական նյութի բովանդակությունը պետք է անդրադառնա երեք հիմնական թեմաների՝
• Համավարակ 
• Համավարակից պաշտպանվելու եղանականեր 
• Ապատեղեկատվության և դավադրապաշտական տեսությունների հերքում
 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ ս․թ․ հոկտեմբերի 25-ը։
Մանրամասներին ծանոթացեք այս հղումով։