«Փինք» իրավապաշտպան ՀԿ-Ն փնտրում է հաղորդակցության մասնագետ երկարաժամկետ համագործակցության համար։
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Մագիստրոսի կոչում և/կամ խորացված վերապատրաստում հանրային կապերի հաղորդակցության, լրագրության կամ համանման այլ ոլորտներում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության հանրային կապերի, լրագրության ոլորտում, ցանկալի է՝ ՀԿ հատվածում
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական և համագործակցման գերազանց հմտություններ
- Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- MS Office-ի և այլ ստանդարտ ծրագրերի իմացություն
- Հանրային կապերի գիտելիքներ և սոցիալական մեդիա գրագիտություն
- Մեդիա մոնիտորինգի գործիքների իմացություն
- Համագործակցման, հաղորդակցման գերազանց հմտություններ
- Պրոդուկտներ և պրոմո նյութերի մշակելու հմտություններ
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
- ԶԼՄ-ների հետ աշխատանքային փորձ
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Կազմակերպության հանրային կապերի ռազմավարության և արտաքին հաղորդակցման պլանների մշակում և իրագործում
- Կազմակերպության հաղորդակցման պլանի, բրենդինգային քաղաքականության մշակում և իրագործում
- Կազմակերպության և գործընկերների արտաքին հաղորդակցության համակարգում և իրականացում, համագործակցության կապերի հաստատում և ամրապնդում
- ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ կապի հաստատում, միջոցառումների լուսաբանում
- Կազմակերպության գործունեության և արդյունքների տարբեր հարթակներում ներկայացում և լուսաբանում
- Կազմակերպության ներքին և արտաքին հաղորդակցությանն առնչվող նյութերի (հայտարարություններ, պաշտոնական դիրքորոշումներ, տարեկան հաշվետություններ, և այն) մշակում և տարածում
- Մասնացություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Հաղորդակցման մասնագետ»:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: