Ուսումնական ծրագրերի համակարգողի թափուր հաստիք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ուսումնական ծրագրերի համակարգողի:

 Աշխատանքային պարտականություններ

  • Աջակցել ուսումնական բաժնի ղեկավարին ռազմավարության, դասընթացների բովանդակության և ծրագրերի մշակման աշխատանքներում,
  • Ղեկավարության հանձնարարությամբ ամբողջությամբ համակարգել փոքրածավալ ծրագրերը,
  • Կազմակերպել դասընթացներ և այլ կրթական միջոցառումներ լրագրողների և այլ թիրախային խմբերի համար, ապահովել դրանց կազմակերպչական բաղադրիչը,
  • Փնտրել դասընթացավարներ ու փորձագետներ և բանակցել նրանց հետ, կազմել պայմանագրերի նախնական տարբերակները, թարմացնել դասընթացավարների տվյալների բազան և նրանց հետ լինել կապի մեջ,
  • Տարածել դասընթացների, կոնֆերանսների և կրթական այլ ձևաչափերի հայտարարություններ, կազմել դիմելու ձևեր, աջակցել դասընթացների նյութերի մշակման, պատրաստման և թարգմանության հարցում,
  • Անցկացնել ուսումնական ծրագրերի գնահատում նախապես մշակված մեթոդաբանությամբ,
  • Պատրաստել իրականացված ծրագրերի բովանդակային հաշվետվությունները,           
  • Հաղորդակցվել դասընթացների մասնակիցների հետ, կանխել և լուծել հնարավոր խնդիրները,
  • Պատրաստել ուսումնական ծրագրերին առնչվող նյութեր ու փաստաթղթեր, ապահովել փաստաթղթերի կառավարումը,
  • Անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ,
  • Աջակցել գաղափարների մշակման, հայտերի պատրաստման, ծրագրերի ղեկավարման և կառավարման հարցերում,   
  • Կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարություններ։

Պահանջվող որակավորումներ   

  • Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Նվազագույնը երեք տարվա մասնագիտական փորձ, լրատվական ոլորտի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ծրագրերի իրականացմանն առնչվող գիտելիքներ և հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Պատկերացում հայաստանյան մեդիա դաշտի մասին, լրատվամիջոցների և լրագրողների հետ կապերը կդիտարկվեն որպես առավելություն,
  • Համակարգչին գերազանց տիրապետում (նվազագույնը՝ Word, Excel, Internet browsers), օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիք, մեդիագործիքների և ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,
  • Հետաքրքրասիրություն, առագ սովորելու և նոր պայմաններին ադապտացվելու ունակություն, ինքնուրույն և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:

Դիմելու կարգը

Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև 2021 թ. սեպտեմբերի 27-ը իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակը վերնագրելով «Training Coordinator»։ Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *