Թվային մեդիա գրագիտության անվճար դասընթացներ

Թվային Հաղորդակցության Մասնագետների համայնքը (DCN) թվային/մեդիա գրագիտության անվճար դասընթացներ է կազմակերպում Հայաստանի և Վրաստանի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների և գործող լրագրողների համար՝ լավագույն մասնակիցներին ընձեռնելով ճամփորդական և հետագա համագործակցության հնարավորություն։ 

Թվային/մեդիա գրագիտության դասընթացը ուսանողներին և գործող լրագրողներին հնարավորություն կտա վերլուծել, գնահատել և ստեղծել մեդիա բովանդակություն տարբեր մեդիա և սոցիալական պլատֆորմներում, ինչպես նաև ընդլայնել նրանց` լրատվամիջոցներից, աղբյուրներից օգտվելու փորձը և զարգացնել նրանց ստեղծագործական հմտություններն իրենց նախագծերը տեսանելի և ճանաչելի դարձնելու համար։ Դասընթացները վարելու են եվրոպական և ամերիկյան համալսարանների, ինչպես նաև միջազգային կառույցների հեղինակավոր դասախոսների և մասնագետներ:

Նախագծի ավարտից հետո մասնակիցներն ավելի հմուտ կերպով կկարողանան ստեղծել  ցածր ծախսերով բարձրորակ մեդիա բովանդակություն:  DCN-ի մենթորների աջակցությամբ՝ մասնակիցները կմշակեն ծրագրերի գաղափարներ՝ հետագայում ֆինանսական միջոցների ներգրավման և ծրագրի իրականացման համար։ Առավել ակտիվ և  ներգրավված մասնակիցները կստանան կրթաթոշակ` մասնակցելու Հունաստանում կայանալիք «THISAM ամառային ակադեմիա 2022»-ին։ 

Դիմելու համար լրացրեք առցանց հայտ հետևյալ հղումով։

«Թվային գրագիտության դասընթացներ Հայաստանի և Վրաստանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների և լրագրողների համար» ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի և  World Learning-ի  հետ համագործակցությամբ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *