Ճգնաժամային լրագրության թեմայով առցանց դասընթաց

2021թ-ի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 2-ը 100 երիտասարդ մասնագետների մասնակցությամբ կանցկացվի առցանց դասընթաց՝ բաղկացած երեք մոդուլներից։ Թեման ճգնաժամային իրավիճակներում լրագրության դերի մասին է, քանի որ մարդիկ այդ շրջանում ավելի շատ են կարիք ունենում ստանալու փաստերի վրա հիմնված և համապարփակ տեղեկատվության։

Մարդիկ կարիք ունեն, որ իրադարձությունները իրենց բացատրեն, խոսեն ենթատեքստերի մասին և, ի վերջո, գնահատականներ լսեն։

Ճգնաժամերի պատճառով անորոշությունը մեծանում է, իրականությունն ավելի ու ավելի շփոթեցնող է դառնում, պատշաճ տեղեկատվության ստացումը դառնում է հասարակության համար կողմնորոշիչ։

Նման իրավիճակներում մեդիա սպառումը մեծանում է, օրինակ այդպես էր Կովիդի ժամանակ Գերմանիայում և ոչ միայն։ Տեսանելի են դառնում մեդիա համակարգի թույլ կողմերը և լրագրության խնդիրները։ Ճգնաժամերը կարծես սթրես թեստեր լինեն լրագրողների և խմբագրությունների համար։

Երիտասարդ մասնագետների այս տարվա դասընթացն ուղղված է լինելու զարգացումների հիմնական պատճառների ուսումնասիրությանն ու լուծումների առաջարկներին։

Մասնակիցները կքննարկեն, թե ինչպես կարող են լրատվամիջոցները, մասնավորապես, լրագրողները, կողմնորոշվել հավերժ թվացող ճգնաժամերի դարաշրջանում:

Շեշտը դրվելու է ռազմավարության և կոնկրետ գործիքների վրա, որոնք հասանելի են լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որպեսզի ստեղծեն ապագային միտված, արժանահավատ և դիմացկուն լրագրություն, որը պատասխանում է իր լսարանի առջև:

Դասընթացին կարող են դիմել ամբողջ Եվրոպայից և ոչ միայն 18-26 տարեկան երիտասարդներ, որոնք պետք է էսսե պատրաստեն անգլերեն լեզվով լրագրության և իրենց երկրում Կովիդ 19-ի թեմայով։ Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամ միջոցներով, այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի օգոստոսի 23-ն է։ Հայտը կարող եք ուղարկել այս application(at)m100potsdam.org էլեկտրոնային հասցեով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *