Հետք Մեդիա Գործարանը սկսել է 2021-2022 ուս. տարվա ընդունելությունը։
Լրագրությունն արագ փոփոխվող, գիտության և տեխնոլոգիայի հետ հեշտությամբ համադրվող մասնագիտություններից է։ Եթե ցանկանում ես դառնալ մրցունակ մասնագետ մեդիայի և հարակից ոլորտներում, ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական և կիրառական գիտելիքներ, զարգացնել և իրագործել անսահմանափակ նոր գաղափարներ, դարձիր Հետք Մեդիա Գործարանի ուսանող:
Հետք Մեդիա Գործարանում ուսումն անվճար է։
Այս տարի կենտրոնանալու ենք հետաքննական և տվյալների լրագրության վրա։ Եթե պրպտող ես և սիրում ես հետաքննել սոցիալական կարևորության թեմաներ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։
Կիրառելու ենք նորարարական և մուլտիմեդիա գործիքներ՝ հետաքննություններն առավել պարզ և ուշագրավ դարձնելու համար։
Այս տարի 32 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։
Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու են ոչ միայն լրագրության, այլև գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետներ։
Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից շաբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:00 և 14:30 – 17:30։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` օգոստոսի 1, 2021թ․։ Դիմելու հայտը՝ այստեղ։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: