Մեդիագրագիտության դասընթաց Սերբիայում

International Movement Youth Time-ը հրավիրում 18-35 տարեկան մեդիա բովանդակություն ստեղծող երիտասարդներին մասնակցելու «Մեդիա տեղեկատվություն և գրագիտություն» խորագրով դասընթացի։ Այն տեղի կունենա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում`օգոստոսի 27- սեպտեմբերի 2-ը։

Մասնակցության հայտ կարող են ուղարկել բլոգերներ, լրագրողներ, սոցիալական ցանցերում բովանդակություն ստեղծող ակտիվ երիտասարդներ, որոնք հետաքրքրված են ապատեղեկատվության կարգավորման հարցերով, պրակտիկ առաջադրանքներով: Դասընթացի ժամանակ ուշադրության առանցքում կլինեն Կորոնավիրուսի թեմայով տարածվող միֆերն ու կեղծ տեղեկությունները և դրանց մասին լսարանին պատմելու հարցրերը։

Հանդիպմանը մասնակցելու են իրենց ոլորտում աչքի ընկած մասնագետներ ամբողջ Եվրոպայից, որոնք տարբեր վիզուալ նյութերով կաշխատեն մոտ 50 երկրներից ընտրված մասնակիցների հետ։

Դիմումների վերջնաժամկետը հունիսի 10-ն է։ Ծրագրի մասին այլ տեղեկությունների համար անցեք այս հղումով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *