«Trust Me» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

Ամերիկացի մեդիափորձագետ Շերրի Քուլվերը գալիս է Հայաստան: Այս առիթով Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) որոշել է կազմակերպել «Trust Me» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում և ձեռք բերել ֆիլմի ցուցադրության բացառիկ իրավունքը: Շերրիի հետ միասին կդիտենք ֆիլմը, որից անմիջապես հետո կունենանք հետաքրքիր և բովանդակային քննարկում:
 
Ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:
 
Ինչի մասին է ֆիլմը
 
«Trust Me» լիամետրաժ վավերագրական ֆիլմը մարդկային էության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիայի և ապատեղեկատվության մասին է, այն թույլ կտա գիտակցել մեդիագրագետ լինելու կարևորությունը՝ մարդկանց մեջ փոխադարձ վստահություն ստեղծելու և դիմացկուն հասարակություն կառուցելու ճանապարհին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ՝ [email protected] , [email protected] էլ. հասցեներով կամ +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։
 
Ֆիլմի դիտումը կազմակերպում է Հանրային լրագրության ակումբը «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *