Միջազգային դիտորդները ասուլիսով կամփոփեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդիվ՝ երկուշաբթի օրը, ընտրությունների միջազգային դիտորդները մամուլի ասուլիս կհրավիրեն ` ներկայացնելու իրենց հայտնաբերած տվյալները:

Ծանուցում՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորության պահանջները, միայն սահմանափակ թվով լրագրողներ կարող են անձամբ մասնակցել ասուլիսին: Բոլոր մյուսներին դիտելու և հարցեր տալու հնարավորություն կընձեռվի «Zoom» հավելվածի միջոցով:  Մամուլի ասուլիսը նկարահանել ցանկացող հեռարձակող լրատվամիջոցները կդիտարկվեն առաջնահերթ՝  անձնապես այցելելու առումով:

Նպատակը՝

  • Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիս
  • Ասուլիսին կարելի է մասնակցել անձամբ կամ «Zoom» հավելվածի միջոցով (մանրամասները ՝ ստորև)
  • Կարող եք նաև ուղիղ հեռարձակմանը հետևել www.facebook.com/osce.odihr և www.oscepa.org կայքերում

Մասնակիցները՝

  • Մարգարետա Ցեդերֆելթ, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար
  • Գեորգե Կատրուգալոս, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար
  • Կարի Հենրիկսեն, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար
  • Օուեն Մերֆի, ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար

Ժամանակը՝

  • 2021 թ. հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին (GMT +4)

Վայրը՝

  • Տիգրան Մեծ սրահ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Երևան, Ամիրյան 1

Գրանցումը՝

  • «Zoom» հավելվածի միջոցով մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև հունիսի 21-ը, տեղական ժամանակով ժամը 10:00-ը ՝ օգտվելով սույն հղումից՝ link :

Ընտրությունների միջազգային դիտարկումը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ առաքելությունն է: Ընդհանուր առմամբ առաքելության կազմում ներկայացված են՝ 353 դիտորդներ 37 երկրներից, այդ թվում ՝ ԺՀՄԻԳ-ի կողմից տեղակայված 249 փորձագետներ, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, 80 խորհրդարանականներ և աշխատակազմի անդամներ ԵԱՀԿ ԽՎ-ից, ինչպես նաև 24 անձ ԵԽԽՎ-ից:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *