Աջակցություն պատերազմում տուժած լրագրողներին

Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել ղարաբաղյան երկրորդ պատերազմի գործողությունների հետևանքով տուժած և առողջական խնդիրներ ձեռքբերած մեդիա աշխատողներին։

Եթե դուք լուսաբանել եք 44-օրյա պատերազմը և ձեր առողջությանը վնաս է հասցվել, ուրեմն շտապե՛ք լրացնել այս հայտը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից ֆինանսավորվող «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի հիմնական նպատակներն են լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորությունը, նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրումը, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացումը և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության  բարձրացումը։

Ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն։ Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են Մեդիա նախաձեռնության կենտրոնըԵրևանի մամուլի ակումբըԻնֆորմացիայի ազատության կենտրոնըԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը: Կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *