2021թ․ մայիսի 19-ին տեղի կունենա ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության` Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բացման մամուլի ասուլիսը:
COVID-19 համավարակով պայմանավորված ՝ միայն 25 լրագրողներ հնարավորություն կունենան անձամբ մասնակցնել մամուլի ասուլիսին: Մյուս ցանկացողները կարող են մասնակցել մամուլի ասուլիսին և հարցեր տալ Zoom հավելվածի միջոցով: Առաջին հերթին տեղում մասնակցելու հնարավորություն կստանան մամուլի ասուլիսը նկարահանող լրատվամիջոցները:
Ի ՞ նչ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գործունեության ներկայացում և նախատեսված գործողությունները:
Մամուլի ասուլիսին կարող եք ներկայանալ անձամբ կամ միանալ Zoom հավելվածի միջոցով (ավելի մանրամասն՝ ստորև):
Ո ՞վ
Պրն. Էողան Մերֆի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան
Ե՞րբ
2021թ. մայիսի 19, ժամը՝ 11:00 (Տեղական ժամանակով (GMT +4))
Ո ՞րտեղ
«Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Ամիրյան 1, Տիգրան Մեծ սրահ, ք. Երևան
Գրանցում
Անձամբ մասնակցելու դեպքում նախապես գրանցվելու կարիք չկա: Միայն լրագրողների կողմից տրվող հարցերը հաշվի կառնվեն:
Zoom հավելվածով միանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել ԺՀՄԻԳ մամուլի խոսնակ Կատյա Անդրուզի և մեդիա փորձագետ Իվան Գոդարսկու հետ՝ [email protected], [email protected]:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: