Ընտրություններ 2021. դասընթաց լրագրողների և խմբագիրների համար

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ),  Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ)  և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Հայաստանի գրասենյակը (IFES) կազմակերպում են  համատեղ դասընթաց։

Օրակարգում երկու հիմնական թեմաներ են՝ 

  • ընտրական գործընթացը և ընտրական օրենսգիրքի փոփոխությունները,
  • ընտրությունների լուսաբանման դժվարություննները՝ հետպատերազմյան լարվածության և չճշտված տեղեկությունների պայմաններում:   

Դասընթացը կանցկացվի  մայիսի 7-9-ը Երևանից դուրս՝ հակահամաճարակային կանոոնների  պահպանմամբ։ Այն կվարեն ընտրական գործընթացների և մեդիա փորձագետներ Հայաստանից, առցանց կապով կմիանան նաև բանախոսներ այլ երկրներից։

Մասնակցությունը դասընթացի բոլոր օրերին պարտադիր է։

Կարող են դիմել ինչպես հավատարմագրված, այնպես էլ ազատ լրագրողներ, որոնք պատրաստվում են լուսաբանել ԱԺ արտահերթ ընտրություններին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը մինչև ապրիլի 30-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ +374 95 58 36 35 հեռախոսահամարով կամ Հանրային լրագրության ակումբի լրագրող Լիլիթ Հովհաննիսյանին՝ [email protected] էլ. փոստի հասցեով կամ +374 93 44 80 10 հեռախոսահամարով։



Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *