Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի 4-րդ դրամաշնորհային մրցույթը, որն ուղղված է լրատվամիջոցների ֆինանսական կայունության ամրապնդմանը։
Դրամաշնորհային աջակցությունը կարող է տրամադրվել հետևյալ նպատակների համար․
- Ներդնել խմբագրությունում տվյալների ուսումնասիրության և մարքեթինգի նոր գործիքակազմ, ինչը կավելացնի լրատվամիջոցի լսարանը,
- Գտնել լրատվամիջոցի բովանդակությունն ու առաջարկած ծառայությունները մոնետիզացնելու տարբերակներ,
- Կիրառել գովազդատուների համար ուշագրավ տեխնոլոգիական լուծումներ և ֆորմատներ,
- Զարգացնել բիզնեսի հետ փոխշահավետ համագործակցություն,
- Նախաձեռնել քրաուդսորսինգային ծրագրեր՝ ներդնելով ֆինանսավորման նոր հնարավորություններ խմբագրության համար։
- Իրագործել այլ գաղափարներ, որոնք կավելացնեն լրատվամիջոցի լսարանն ու եկամուտը։
Հիմնական պահանջները
Ներկայացված առաջարկները պետք է լինեն հասցեական, չափելի, իրագործելի, արդիական և հիմնված լրատվամիջոցի լսարանի և առցանց վաճառքներից եկամուտների տվյալների վերլուծության վրա։
Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ գնահատող հանձնաժողովը հաշվի է առնելու նաև լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունը, սեփականատերերի մասին տեղեկությունների թափանցիկությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, մարդկային և տեխնիկական ռեսուրսները, ինչպես նաև՝ ծրագրի փորձագիտական խմբի հետ աշխատելու պատրաստակամությունը։
Ընտրված լրատվամիջոցների հետ աշխատելու են «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի փորձագետ-մենթորները։ Նրանք կապի մեջ են լինելու խմբագրությունների հետ՝ հետևելով դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքին, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկելով խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն։
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհի տևողությունը 5 ամիս է՝ ամեն ամսվա գործողությունների մանրամասն նկարագրությամբ։ Ծրագրի շրջանակներում կտրամադրվի մինչև 3 դրամաշնորհ, յուրաքանչյուրը՝ մինչև 3.500.000 ՀՀ դրամ գումարով:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Հայտադիմումը , Բյուջեի նկարագրություն և էլեկտրոնային տարբերակով ուղարկել ՄՆԿ։
Դրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021թ-ի մարտի 30-ն. Է։
Հայտադիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ․հասցեով։ Հարցերի կամ այլ մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, 010 58 36 20 (119)։
Տեղեկատվական հանդիպում
Դրամաշնորհային մրցույթի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու և ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք մասնակցել նախամրցութային հադիպմանը, որը կանցկացվի մարտի 25-ին, ժամը 17։00-ին առցանց։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի վերնագրում (subject line) նշելով «Դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպում»։ Խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 24-ը։ Գրանցված մասնակիցներին կուղարկվի հանդիպմանը միանալու հղումը։
Ծրագրի մասին
Դրամաշնորհային մրցույթը կազմակերպվում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում։ Այն Հայաստանում իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Ինտերնյուս Եվրոպայի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ:
Ծրագրի իրականացման նախորդ երեք տարիներին ՄՆԿ-ն փոքր դրամաշնորհների միջոցով աջակցել է 9 լրատվամիջոցի գտնելու և փորձարկելու լսարանն ընդլայնելու հնարավորություններ, ձևավորելու կոմերցիոն կապեր ու համագործակցություն, դիմագրավելու ճգնաժամային իրավիճակներին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: