Դասընթաց․ «SMM լրատվամիջոցների համար»

Մարտի 10-12-ը շվեդական FOJO մեդիաինստիտուտը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են սոցիալական մեդիա կառավարման և կոնտենտ մարքեթինգի դասընթաց լրատվամիջոցների խմբագիրների, SMM մասնագետների և թեմայով հետաքրքրված փորձագետների համար։ 

Այն կվարի մարքեթինգային խորհրդատու, Ռիգայի Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի և Շվեդիայի Կարլ Լայնուսի համալսարանի դասընթացավար Լինոր Գորալիկը։

Դասընթացի հիմնական թեմաներն են․

– SMM ռազմավարություն և մարտավարություն,

– արդյունավետ և մատչելի SMM նախագծերի մշակում,

– սոցիալական հարթակներում լսարանի ձևավորում,

– սոցիալական ցանցերից կայքի համար այցելությունների ձեռք բերում,

– լսարանի կողմից ստեղծված բովանդակության (user-generated сontent) հետ աշխատանք։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև մարտի 3-ը։ 

Նախընտրությունը տրվելու է այն թեկնածուներին, որոնք զբաղվում են խմբագրության SMM-ով և հետաքրքրված են  սոցիալական ցանցերի կառավարման նոր մոտեցումներով ու ռազմավարությամբ։ SMM-ի փորձ ունենալը ցանկալի է։

Դասընթացն անցկացվելու է առցանց, zoom հարթակում։ Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ +374 55 58 36 35 հեռախոսահամարով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *