Դեկտեմբերի 20-22-ը շվեդական FOJO մեդիաինստիտուտը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են առցանց դասընթաց սոցիալական և բացատրական լրագրության թեմայով։ Կքննարկենք այս պահի համար կարևոր և ակտուալ սոցիալական թեմաները ինչպես նաև՝ դրանք ներկայացնելու և բացատրելու արդյունավետ ձևաչափերը։
Դասընթացը կվարեն երեք տարբեր մեդիա նախագծերի լրագրողներ։
Մաքսիմ Պոլյակովը «7×7» ինտերնետ ամսագրի հատուկ թղթակիցն է։ Սա Ռուսաստանի փոքր քաղաքների և մարզերի միջև հորիզոնական կապերի ստեղծող կարևոր մեդիա հարթակ է։
Կատերինա Ֆոմինան ռուսալեզու Coda Story-ի խմբագիրն է։ Հարթակը խրախուսում է լրագրողների թիմային աշխատանքը նույն թեմայի վրա, փորձում է գտնել պատմություններ, որոնք նախկինում չեն պատմվել։ Կատյան Վերջին տարիներին ապրել և աշխատել է նաև Հայաստանում և ծանոթ է հայաստանյան խնդիրներին։
Ալեքսանդր Բորզենկոն հայտնի կրթական նախագծի՝ Arzamas գլխավոր խմբագրի տեղակալն է, նախկինում ղեկավարել է Meduza լրատվական կայքի «Разбор» բաժինը։
Դասընթացի հիմնական թեմաներն են․
– սոցիալական խնդիրներն ու դրանց անդրադառնալու դիտանկյունները,
– լրագրողական պատմությունները ներկայացնելու նոր ձևաչափերը,
– ընթերցողը՝ ինֆորմացիայի աղբյուր և պատմության համահեղինակ,
– հերոսների հետ աշխատանքի կարևորությունը,
– լրագրողական պատմությունների կյանքը սոցիալական ցանցերում,
– բացատրական ֆորմատներն ու դրանց առանձնահատկությունները։
Դասընթացը կտևի օրական երեք ժամ։ Դասընթացի լեզուն՝ ռուսերենն է։
Կարող են դիմել լրագրողներն ու բլոգերները, որոնք հետաքրքրված են նշված թեմաներով։
2-3 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև դեկտեմբերի 17-ը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: