«Կրթություն` հանուն փոփոխությունների» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ

Հանրային լրագրության ակումբը(ՀԼԱ) հայտարարում է «Կրթություն` հանուն փոփոխությունների» թեմայով լրագրողական նյութերի մրցույթը։

Lրագրողական նյութերի մրցույթի նպատակն է՝

  • Բանտարկյալների իրավունքների, այդ թվում` կրթության իրավունքի և այդ իրավունքի իրացման (մասնագիտական, ֆորմալ և ոչ ֆորմալ) հանրային դիսկուրսի խթանում,
  • Բանտարկյալների և պատժից ազատված անձանց վերասոցիալականացման թեմայի վերաբերյալ հրապարակումների և զեկույցների աճ, և այս գործընթացում կրթության դերի ջատագովություն,
  • Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների փոխգործակցության ամրապնդում սոցիալական թեմաների, այդ թվում` նախկին դատապարտյալների պիտակավորման (ստիգմատիզացիայի) և մեկուսացման հիմնախնդիրների լուսաբանման նպատակով,
  • PEN ծրագրի շրջանակում ՀԿ-ների կողմից ՀՀ ՔԿՀ-ներում իրականացվող փոքր դրամաշնորհային կրթական ծրագրերի հանրայնացում։

Մրցույթին կարող են մասնակցել՝

  • լրագրողներ
  • դատապարտյալներ/կալանավորներ (այդ թվում`նախկին), այս խմբի դեպքում պարտադիր չէ, որ նյութերը հրապարակված լինեն

Անվանակարգեր՝

1. Կյանքի իրավիճակ- կրթության միջոցով փոփոխության օրինակ,
2. Խնդրի հանրայնացում- թեմայի առավել ամբողջական բացահայտում
3. Հետևողական լուսաբանում
4. ՀՀ-ում Covid19 (Նոր կորոնավիրուս)-ի ազդեցությունը ՔԿՀ-ներում Մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի վրա։

Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:

Մրցույթի համար ընդունվում հետևյալ նյութերը (աշխատանքի տեսակներ).

– տպագիր և առցանց լրատվամիջոցներում հրապարակումներ (հոդված, ռեպորտաժ և այլն)
– ռադիոյի եթերներ, պոդքաստներ
– տեսանյութեր, հաղորդումներ հեռուստատեսությամբ կամ առցանց լրատվամիջոցներով,
– Կարևոր է, որ հոդվածները պարունակեն «անձնական կենսափորձ», «անձնական պատմություններ» դատապարտյալների/կալանավորների (այդ թվում` նախկին),

Մրցույթի արդյունքների ամփոփման համար կձևավորվի գնահատման հանձնաժողով, որի կազմում կլինեն մրցույթի կազմակերպիչների (DVV International-ի և գործընկեր կազմակերպության), իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Լրագրողական նյութերի գնահատման չափանիշներ.

1. Համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղղվածությանը
2. Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում
3. Օբյեկտիվություն և տեսակետների հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում,
4. լրագրողական էթիկայի կանոններին համապատասխանություն
5. Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում
6. Նյութի կառուցվածքային ամբողջականությունը
7. Անձնական /իրական/ կյանքի պատմությունների հղման առկայություն

Ինչպես դիմել

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտ և առաջարկվող նյութը`ժյուրիի կողմից քննարկման համար:

Առցանց հայտը պետք է լրացնել մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 30-ը, ժամը 23.59-ը (որոշվում է էլ. փոստի ուղարկման ամսաթվով կամ փոստային նամականիշի ամսաթվով): 2020թ-ի հոկտեմբերի 1-ից հետո ներկայացված աշխատանքները չեն ընդունվի:

Մրցույթին կարող են ներկայացվել բոլոր այն հոդվածները, որոնք պատրաստվել/ հրապարակվել են 2019թ. սեպտեմբեր – 2020թ.սեպտեմբեր ժամանակահատվածում:

Կխրախուսվեն այն աշխատանքները, որոնք հրապարակվել են մինչև մրցույթի հայտարարումը, որոնց հեղինակները եղել են հետևողական և հեղինակել են մեկից ավելի աշխատանքներ՝ մրցույթի համար նախանշված ժամանակահատածում:

Մրցույթի հաղթողները կստանան դրամական և արժեքավոր մրցանակներ, դիպլոմներ՝ մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ:

Իրենց աշխատանքը ուղարկած բոլոր մասնակիցները կստանան էլեկտրոնային փոստով աշխատանքի ստացման հաստատումը: Եթե հինգ օրվա ընթացքում նման հաստատում չեք ստացել՝ դիմեք մրցույթի կազմակերպիչներին:

Լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները կներկայացվեն 2020-ի հոկտեմբերին՝ բանտերում կրթության միջազգային օրվա համատեքստում` (Հոկտեմբերի 13-ին):

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և քրակատարողական համակարգի ներկայացուցիչներ: Հաղթողներին կտրամադրվի դրամական միջոց կամ այլ մրցանակ:

Կապ

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ [email protected] էլ. հասցեով:

Ծրագրին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՀԼԱ կայքում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *