Եթե հետաքրքրված եք վրացի գործընկերների հետ համատեղ ծրագրով Բեռլինում, ուրեմն կարող եք դիմել փոխանակման և հետազոտական այս ծրագրին, որի համար երկու երկրներից ընտրվելու են տասը մասնակիցներ:
Նրանք սեպտեմբերի 14-18 Բեռլինում մասնակցելու են սեմինարի, հիմնականում քննարկելու են երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները Արևելյան գործընկերության շրջանակում։
Մասնակիցները հնարավորություն են ունենալու այցելելու ինչպես խմբագրություններ, այնպես էլ Գերմանիայի պետական ինստիտուտներ, որպեսզի զարգացնեն համատեղ հոդվածների գաղափարներ: Ծրագրին դիմելու համար տարիքային սահմանափակում չկա, նախատեսված է անգլերենի տիրապետող լրագրողների համար:
Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 26-ն է: Այլ մանրամասների ծանոթացեք այս հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: