Ընդունելություն «Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրով

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի «Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրիրն ապահովում է  տեսության և պրակտիկ հմտությունների զարգացման վրա հիմնված ուսուցում։ Ուսման ավարտին սովորողները պատրաստ կլինեն կիրառել ստացած գիտելիքները  և հմտությունները իրական մեդիայում՝ որպես նոր մեդիա միջավայրում մրցունակ մասնագետներ։ Կրթական ծրագրի բոլոր դասախոսները լրագրության տարբեր ուղղությունների հայտնի մասնագետներ են: Իրենց գիտելիքները և հմտությունները կիսելու նրանց կարողությունն օգնում է ուսանողներին ձեռք բերել որակյալ կրթական և մասնագիտական փորձառություն:

Մագիստրոսները հնարավորություն կունենան ընտրել մասնագիտացումներ՝

  • մուլտիմեդիա լրագրություն
  • գովազդային գործ

Կարող են սովորել /մուլտիմեդիա լրագրություն/՝

  • ստեղծել մուլտիմեդիա բովանդակություն՝ կիրառելով տարբեր գործիքներ
  • աշխատել տվյալների շտեմարանների հետ, ստուգել փաստերը և տվյալները ժամանակակից մեթոդներով և գործիքներով
  • վերլուծել տվյալները և վիզուալացնել դրանք
  • լուսանկարել, տեսագրել և ձայնագրել՝ օգտագործելով մասնագիտական անհրաժեշտ սարքավորումներ և ժամանակակից ծրագրեր
  • պատրաստել տարբեր ձևաչափերի մեդիա նյութեր /փոդքաստ, վավերագրական կինո և այլն/
  • ստեղծել մեդիա բովանդակություն օտար լեզվով
  • մտածել քննադատաբար և կատարել հետազոտական աշխատանք մեդիա ոլորտում

Կարող են սովորել /գովազդային գործ/՝

  • արտադրել գովազդային նյութեր՝ տեքստի, գրաֆիկների, լուսանկարների, տեսա և ձայնային նյութերի միջոցով
  • հետազոտել և վերլուծել գովազդային լսարանը
  • իրականացնել մեդիապլանավորում և մեդիավաճառք
  • մշակել գովազդային ռազմավարություն և գաղափարներ տարբեր միջոցառումների համար
  • կազմակերպել և իրականացնել գովազդային արշավներ
  • ազատ հաղորդակցվել օտար լեզվով մասնագիտական թեմաներով
  • մտածել քննադատաբար և կատարել հետազոտական աշխատանք գովազդի ոլորտում

«Լրագրություն» կրթական ծրագրի և դասընթացների մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Դիմի՛ր հիմա։  Դարձի՛ր մրցունակ մասնագետ նոր մեդիա միջավայրում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *