Thomson Reuters հիմնադրամը Արևելյան գործընկերության երկրների լրագրողներին հրավիրում է «COVID-19 HUB» դասընթացին։
12-շաբաթյա օնլայն դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելոռուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ կորոնավիրուսի բռնկման և հետևանքների բազմակողմանի լուսաբանման տեսական գիտելիքներ, ինչպես նաև բարելավել իրենց գործնական հմտությունները։
Անվճար դասընթացին կարող են միանալ 2 և ավելի տարվա լրագրողական փորձ ունեցողները։ Դասընթացն անվճար է։ Այն կանցկացվի հուլիսի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը։
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 28-ը։ Հայտի առցանց գրանցումը՝ այստեղ։ Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև փոքր դրամաշնորհներ՝ հոդվածների պատրաստման համար։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: