Շվեդական FOJO մեդիաինստիտուտը հրավիրում է մասնակցելու «Համավարակն ու մեդիան» թեմայով մեդիակամուրջին, որը տեղի կունենա հունիսի 4-5-ը։
Առցանց քննարկման հիմնական թեմաներն են
- գովազդը,
- տպաքանակը/թրաֆիկը/մեդիասպառումը,
- բովանդակությունը,
- խմբագրական մենեջմենթը
Քննարկմանը կմանսակցեն բանախոսներ Լեհաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լատվիայից և Ռուսաստանից, որոնք կպատմեն իրենց երկրներում մեդիայում տիրող իրավիճակը շարունակվող համավարակի պայմաններում և կկիսվեն իրենց փորձով և վերջին շրջանի ձեռքբերումներով։
Մեդիակամուրջը կտևի օրական երկու ժամ և կմեկնարկի 11։30-ին՝ Երևանի ու Թբիլիսիի, 10։30-ին՝ Մոսկվայի, Քիշնևի, Կիևի, Մինսկի, Ռիգայի և 9։30-ին Վարշավայի ժամանակով։
Մասնակցությունն անվճար է նախապես գրանցվողների համար։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Thank you
Good
Es sirov kmasnakce
Սիրով կսպասեմ