Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու հնարավորություն

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն փնտրում է մասնագետների, որոնք Հետք Մեդիա Գործարանում կդասավանդեն հետևյալ առարկաները՝

  • հետաքննական լրագրություն,
  • փաստերի ստուգում,
  • տվյալների լրագրություն,
  • տվյալների վիզուալացում,
  • ֆոտոլրագրություն,
  • վիդեոլրագրություն,
  • մոբայլ լրագրություն,
  • անիմացիա,
  • էթիկա և մեդիա օրենսդրություն։

Տևողություն՝ մեկ ակադեմիական տարի (սեպտեմբեր 1, 2020 – մայիս 31, 2021)

Վայր՝ Երևան, Նալբանդյան 106/1, Հետք Մեդիա Գործարան

Աշխատանքային պարտականություններ՝

  • Դասավանդվող առարկայի ուսումնական պլանի մշակում` ըստ Մեդիա Գործարանի ուսումնական ծրագրի,
  • Շաբաթական երկու դասընթացի վարում (1 դասաժամը՝ 80 րոպե),
  • Ուսանողների կատարած հանձնարարությունների ստուգում, գնահատում, անցկացում տվյալների բազա
  • Մասնագիտական աջակցության տրամադրում ուսանողներին և Մեդիա Գործարանի շահառուներին՝ ըստ կարիքի և նախապես պայմանավորվածության,
  • Հաշվետվության ներկայացում՝ ամսական կտրվածքով,
  • Մասնակցություն Մեդիա Գործարանի աշխատանքային հանդիպումներին և ժողովներին,
  • Համագործակցություն Մեդիա Գործարանի այլ դասախոսների և աշխատակիցների հետ՝ առարկաների փոխկապակցվածությունն ապահովելու համար,
  • Շարունակական իրազեկվածություն ոլորտի նորարարությունների վերաբերյալ

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն (արտասահմանյան բուհերում սովորած կամ վերապատրաստված լինելը կդիտարկվի որպես առավելություն),
  • Նյութը պարզ և հստակ բացատրելու կարողություն,
  • Հետազոտական կարողություններ,
  • Google G-Suite-ով (Google Classroom, Google Docs, Spreadsheets և այլն) աշխատելու պատրաստակամություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն (այլ լեզվի իմացությունը ցանկալի է)
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն,
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու պատրաստակամություն։

Ընտրություն՝

  • նախնական դիմում-հայտերի ընտրություն,
  • հարցազրույց,
  • ուսուցման մեթոդի ցուցադրություն (թեկնածուներն ընտրող հանձնաժողովի համար վարելու են մոտ 15 րոպե տևողությամբ փորձնական դասընթաց՝ իրենց առարկայի շրջանակում),
  • վերջնական ընտրություն և հաստատում։

Դիմելու կարգ՝

Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք լրացնել այս հայտը մինչև ս․թ․ մայիսի 20-ը ներառյալ։

Դիմումների ընդունման մեկնարկ՝ ապրիլի 20, 2020

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 20, 2020

Հետք Մեդիա Գործարանը կրթվել և ստեղծագործել սիրող անձանց համար համագործակցության վայր է, որտեղ ստեղծվում է նորարարական մեդիա արտադրանք։ Նախագծի նպատակն է մեդիայի, արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համատեղման միջոցով հայթայթել պատմությունը բազմակողմանիորեն, վերլուծված և ազդեցիկ պատմելու տարբերակներ։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *