Դրամաշնորհ լրատվամիջոցների համար՝ հաղթահարելու ֆինանսական խնդիրները

Կորոնավիրուսի հետևանքով լրատվամիջոցներում առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու համար Ինտերնյուսը Արագ արձագանքման հիմնադրամի միջոցով մեդիային հրատապ օգնություն է առաջարկում:

500-5000 դոլարի չափով դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել անհատ լրագրողները, լրատվամիջոցները, տեղեկատվության տարածմամբ զբաղվող այլ կազմակերպություններ, որոնք իրենց աշխատանքը շարունակելու համար գումարի ներգրավման կարիք ունեն:

Հիմնադրամը նպատակ ունի օժանդակել բովանդակության ստեղծմանը, դասընթացների և մենթորության կազմակերպմանը, փաստերի ստուգման նախաձեռնություններին:

Նաև կաջակցի խմբագրություններին նոր պայմաններում ավելի էֆեկտիվ աշխատելու գործիքների ձեռք բերման հարցում:

Դրամաշնորհի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով, իսկ գրավոր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *