Հակամարտությունների լուսաբանման ծրագրի մենեջեր

Աշխատանքի նկարագրությունը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է հակամարտությունների` պատասխանատու և որակյալ լուսաբանման ծրագրի մենեջեր։ Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ, ընտրված թեկնածուն կհամակարգի և կկազմակերպի ծրագրի գործողությունները և դրանց կատարման ընթացքը՝ համաձայն սահմանված ժամանակացույցի և բյուջեի։ Այս ծրագիրը  լրագրողներին կզինի հակամարտությունների լուսաբանման համար կարևոր գիտելիքներով ու հմտություններով՝  դասընթացների, ուսումնական այցերի, արտադրության համար ենթադրամաշնորհների,  տեսական և պրակտիկ ռեսուրսներ տրամադրելու միջոցով։

Աշխատանքային պարտականությունները

  • ստանձնել ծրագրի համար պատասխանատվություն՝ երաշխավորելով ծրագրով սահմանված արյունքներին հասնելը
  • համագործակցելով գործադիր տնօրենի հետ՝ պլանավորել, կազմակերպել և իրականացնել ծրագրային գործողությունները՝ համաձայն ծրագրի նպատակների և աշխատանքային պլանի
  • ծախսերի և գործողությունների համապատասխանեցում՝ ծրագրի պահանջների և օրինաչափությունների, իրականացնող կազմակերպության ներքին կանոնակարգի
  • արդյունավետ պլանավորել և իրականացնել ծրագրային  գործողությունները,  այդ թվում՝  անցկացնել մեդիա մոնիթորինգ, առցանց ուսումնական գործիքների արտադրություն,  դասընթացներ, կոնֆերանս, ենթադրամաշնորհային ծրագրեր
  • փորձագետների և շահառուների կողմից իրականացվող գործողությունների համակարգում և վերահսկում,
  • պատշաճ հաղորդակցություն և համագործակցություն փորձագետների, դոնորների և շահառուների հետ
  • ընթացիկ հաշվետվությունների և ծրագրային այլ փաստաթղթերի կազմում և ծանուցում
  • աշխատանքից բխող այլ հանձնարարություններ

Պահանջվող որակավորումները

  • բարձրագույն կրթություն՝ լրագրության, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում,
  • մեդիա արտադրության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական ​​փորձ, հակամարտությունների լուսաբանման կամ խաղաղաշինական լրագրության փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ծրագրի կառավարման և մենեջմենթի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայաստանի մեդիա դաշտի և քաղաքացիական հասարակության մասին  խորքային գիտելիքներ, Հարավային Կովկասի իրավիճակի տիրապետում,
  • լրագրողների, քաղհասարակության խմբերի և կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ,
  • քննադատական մտածողություն և միջմշակութային հաղորդակցության հմտություններ
  • թիմային աշխատանքի պատրաստակամություն
  • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել  CV և մոտիվացիոն նամակ [email protected] էլ․հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Հակամարտությունների լուսաբանում ծրագրի մենեջերի հաստիք»։ Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2020թ-ի ապրիլի 10-ն է:

Կազմակերպության մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *