Համագործակցության հրավեր լրագրողներին

Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է համագործակցության լրագրողներին, լրագրողական կազմակերպություններին և լրատվամիջոցներին՝ ԼԳԲՏԻ հիմնահարցերին առնչվող թեմաներով լրագրողական նյութեր պատրաստելու , «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գործունեությունը լուսաբանելու և այլ համագործակցության համար։

Լրագրողական հարթակը ստեղծվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Նյութերը հրապարակվելու են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի՝ www.ngngo.net կայքում և ֆեյսբուքյան էջում։

Ցանկալի է տվյալ նյութերի հրապարակում և/կամ տարածում  նաև այլ կայքերում ու լրատվամիջոցներում։

Լրագրողական նյութերը պետք է վերաբերեն մարդու իրավունքներին, հակախտրականությանը, մասնավորապես՝ ԼԳԲՏԻ անձանց խնդիրներին։

Լրագրողական նյութերը կարող են լինել  տարբեր՝ տպագիր, պոդքասթ, վիդեո, մուլտիմեդիա (լոնգրիդ, վեբդոք և այլն) և լրագրողական ժանրում ընդունելի ցանկացած այլ ժամանակակից ձևաչափով:

Հատուկ ուշադրություն կդարձվի համապատասխան գործիքներին տիրապետելուն՝ նյութերը վիզուալ  առավել  գրավիչ և մատչելի ներկայացնելու համ ար։

Հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք լրացնել և ուղարկել հետևյալ  հայտադիմումը մինչև 2020 թվականի մարտի 3-ը։

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ-փոստով  կամ զանգահարել  060-37-89-89 հեռախոսահամարով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *