Համատեղ ծրագրերի մշակում․ CCP Synergy-ին ընդունում է հայտեր

Եթե ունեք գործընկեր կազմակերպություն Գերմանիայում կամ ցանկանում եք գտնել գործընկերներ Գերմանիայում՝ համատեղ ծրագրերի մշակման համար, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը:

CCP Synergy ծրագիրը նախատեսված է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համար, և նպատակ ունի ամրապնդելու Գերմանիայում քաղհասարակության և ծրագրի մասնակից երկրների քաղհասարակության կապերը։

Եթե գործունեություն եք ծավալում հետևյալ ոլորտներում՝

  • Հասարակություն և քաղաքականություններ (policy)
  • Մեդիա և մշակույթ
  • Մարդու իրավունքներ և խաղաղարարություն
  • Կայուն զարգացում

ապա ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեր կազմակերպությունների աշխատակիցներին 7-30 օրով մեկնել Գերմանիա՝ մասնակցելու ձեր գործընկեր գերմանական կազմակերպության հետ համատեղ ծրագրի մշակման աշխատանքներին: Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալու համար հետևեք այս հղմանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:

2019-2023թ, ծրագրի հիմնական շեշտադրումը քաղաքացիական, ոչ ֆորմալ կրթությունն է և թվային հասարակությունը։

Մինչև 22.03.2020թ. կարող եք հայտ ներկայացնել մասնակցելու Արտասահմանյան կապերի ինստիտուտի (IfA) «CCP Synergy» ծրագրին:

Ծրագիրը Գերմանիայի և CrossCulture-Programme-ի անդամ, գործընկեր պետությունների հասարակական կազմակերպություններին օգնում է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով և ստեղծել երկարաժամկետ գործընկերային ցանցեր:

Հավելյալ տեղեկություններին ծանոթացեք այստեղ. հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք գրել [email protected] կամ [email protected] էլ փոստ. հասցեներին:

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Տեղեկատվական հանդիպման վայրի և օրվա մասին նախապես կհայտնենք մեր ֆեյսբուքյան էջում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *