Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. աջակցություն մեդիա արտադրությանը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Աջակցություն մեդիա արտադրությանը» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների համար:

Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին հանրության տեղեկացվածությանը` որակյալ մեդիա բովանդակության ստեղծման միջոցով։

Որակյալ բովանդակությունը ենթադրում է փաստերի վրա հիմնված, բազմակողմանի, հավասարակշռված, մասնագիտական չափանիշներին համապատասխանող, էթիկայի հիմունքներին հետևող բազմաժանր, նորարար բովանդակություն։

Մրցույթի թիրախում են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման, տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, դատաիրավական համակարգի, կառավարման համակարգի, կրթության, առողջապահության և այլ ոլորտների բարեփոխումները։

Դիմորդները ազատ են ընտրել նախագծում առաջարկվող արտադրանքի ցանկացած ժանր և ձևաչափ՝ տեղեկատվական հոդված, վերլուծական և բացատրական նյութ, թոք-շոու, բանավեճ, ֆիլմ, մուլտիմեդիա ժանրեր և այլն։ Խրախուսվում են նորարարական և ստեղծագործ մոտեցումները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների օգտագործումը (ICT tools) նյութը լսարանի համար ավելի մատչելի և գրավիչ դարձնելու նպատակով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 25-ն է։

Մրցույթին դիմելու կարգին, հայտերի գնահատման և ընտրության չափանիշներին, անհրաժեշտ փաստաթղթերիու վերջնաժամկետների մասին տեղեկատվության մանրամասները հասանելի են Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կայքում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *