YouTube-ն այսօր երկրորդ ամենաշատ օգտագործվող համացանցային որոնողական համակարգն է, Tik Tok-ն ու Instagram-ը ամենից շատ ներբեռնվող հավելվածներն են աշխարհում, Netflix-ում մարդիկ ամեն օր անց են կացնում 160 մլն ժամ, իսկ օնլայն կուրսերի շուկան մինչև 2025 թվականը 325 մլրդ դոլար եկամուտ է կանխատեսում։
Վիդեոն այսօր վստահաբար կրթության ու ժամանցի ամենամեծ աղբյուրն է ողջ աշխարհում։ Հարկավոր է միայն հասկանալ, թե մենք ինչ տեղ ունենք այս հեղափոխական գործընթացում։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալում է ռեժիսոր, վիդեոյի մասնագետ և օնլայն ուսուցիչ Ջուլիան Մելանսոնին։ Նա լրագրողներին, խմբագիրներին, պրոդյուսերներին, սոցիալական մեդիա մենեջերներին, վլոգերներին ու պարզապես վիդեո բովանդակությամբ հետաքրքրվողներին կպատմի տեսանյութերի ազդեցության մեծ ուժի մասին, կխոսի ուշագրավ բովանդակություն գտնելու, պատրաստելու և տարածելու եղանակներից ու հնարքներից։
Վարպետանոցի hիմնական թեմաներն են՝
– ինչու՞ է վիդեոն այսօր կարևոր,
– ովքե՞ր և ինչու՞ են վիդեոներ դիտում,
– ինչու՞ ստեղծել վիդեո և ինչի՞ց սկսել,
– վիդեոնկարահանման գործնական խորհուրդներ,
– ի՞նչ կտա վիդեոն ձեզ և աշխարհին:
Հանդիպումը տեղի կունենա The LOFT կենտրոնում, Մոսկովյան 3 հասցեով, հունվարի 27-ին, ժամը 17:00-20:00։
Անգլերենից հայերեն թարգմանությունը կապահովվի։ Մուտքն ազատ է։
Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ․-ի հունվարի 23-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ 010 583620 (122) հեռախոսահամարով։
Ջուլիան Մելանսոնը կինոռեժիսոր է և օնլայն ուսուցիչ, որը սկսնակներին սովորեցնում է ստեղծել բացառիկ տեսաֆիլմեր և որակյալ վիդեո բովանդակություն։ Այսօր Մելանսոնի դասընթացներն ունեն ավելի քան 25,000 մասնակից, իսկ նրա Julian Discovers յութուբի ալիքն ունի ավելի քան 45,000 հետևորդ։ Հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ julianmelanson.com կայքում։
Վարպետանոցը կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Բարեվ Ձեզ, ինձ շատ է հետաքրքրում, այս դասնդացըմ քանի որ հակառակ որ 42 տարվա լրագրող եմ․ վիդէօ և համակառքիչային ասպարեզներում շատ պակասներ ունիմ և ուզում եմ նրանք լռացնել
Կարող եմ եթե պետք է հղեմ իմ ինքնակենսագրությունս ՜ CV-ն, ինրպես որ կուզեք …
Հայտադիմումը լրացնելու հղումը հայտարարության տեքստում է։ Ուղղակի լրացրեք հայտը։
Հաճելի է լսել ռեժիսորի