Զբաղվածությունը, կարիերան, գենդերային խնդիրները մեդիայում․ Հարցաթերթիկ

Շվեդական Ֆոյո մեդիաինստիտուտը (Fojo Media Institute) Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերների հետ համատեղ անցկացնում է «Միջազգային մեդիադաշտի համեմատական պատկերը. զբաղվածության և կարիերայի գենդերային խնդիրները» գիտական հետազոտություն։

Հարցումն անցկացվում է ԶԼՄ-ների ղեկավարների ու ստեղծագործական աշխատողների շրջանում։  Շվեդիայի գործընկերները խնդրել են աջակցել իրենց, լրացնել և տարածել հարցաթերթիկը։

Հարցաթերթիկի լրացումը կպահանջի ընդամենը 15 րոպե և կօգնի ամբոջղական պատկեր կազմել մեր մեդիադաշտի մասին։ Հարցումն անանուն է։ Հետազոտության ընթացքում ստացված ողջ տեղեկատվությունը կներկայացվի միայն ընդհանրացված տեսքով և կօգտագործվի բացառապես գիտական նպատակներով։

Հարցաթերթիկը լրացնելու համար խնդրում ենք անցնել այս հղումով։

Հարցման գաղափարը, մոտեցումները, հարցերը և հարցաթերթիկը մշակված են FOJO Media Institute-ի և իրենց գործընկերների կողմից։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աջակցել է միայն հարցաթերթիկի հայերեն թարգմանության և տարածման գործում։

2018-ին նույն հարցումն իրականացվել է Վրաստանում, Մոլդովայում և Ռուսաստանում, այս տարի առաջին անգամ՝ նաև Հայաստանում։ Նախորդ հարցման արդյունքների ամփոփմանը կարող եք ծանոթանալ այս հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *