#ԳործիրՀիմա լրագրողական մրցույթն անցկացվում է «ԵՄ-ը կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։
Մրցույթի թեման կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 25‐րդ համաժողովի #COP25 լույսի ներքո Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող գործողությունների լուսաբանումն է:
Համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 2-13-ը Մադրիդում, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Այն ընդգծելու է Ազգային մակարդակով սահմանված ներդրումները/
Որպես «ԵՄ-ը կլիմայի համար» ծրագրի շահառու՝ Հայաստանը լրջագույն հնարավորություն է ստացել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և դիմակայունության բարձրացման գործընթացը խթանելու համար:
Դեկտեմբերի 20-ին անց է կացվելու նաև նշված թեմայով կլոր սեղան քննարկում՝ պետական մարմինների, զարգացման միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Անհրաժեշտ է հետևել COP25-ի զարգացումներին մեզ հետ և պատրաստել տպագիր կամ առցանց հոդվածներ, ինչպես նաև հաղորդումներ և վիդեո բովանդակությամբ հրապարակումներ մինչև ս/թ դեկտեմբերի 22-ը:
Հրապարակումների հղումներն ու տպագիր նյութերի սկանավորված տարբերակները անհրաժեշտ է ուղարկել [email protected] և [email protected] էլ. հասցեներին մինչև ս/թ դեկտեմբերի 22-ը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: