«Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգման» դասընթաց

Հանրային լրագրության ակումբը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հոկտեմբերի 29-ին և 30-ին կազմակերպում են «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» թեմայով դասընթաց ուսանողների ու գործող ուսանող – լրագրողների համար։

Դասընթացն իրականացվում է «Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Դասընթացն անցկացնելու է հետաքննական լրագրության ոլորտում տարիների փորձառություն ունեցող լրագրող, Բալկանյան հետաքննական լրագրության ցանցի խմբագիր Միլորադ Իվանովիչը (Սերբիա): Միլորադ Իվանովիչը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ), Եվրոպական հետաքննական համագործակցության (EIC) անդամ է, համաշխարհային հետաքննական լրագրության ցանցի (GIJN) համահիմնադիրն է: Դասընթացը կվարեն նաև տեղացի փորձագետները։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրելու են փաստերի ստուգման գործիքներ, ծանոթանալու են տեղեկություն ստանալու և դրանց ճշգրտման մեխանիզմներին։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կներգրավվեն փաստերի ստուգման մեխանիզմները կիրառելու սկզբունքով նյութեր հեղինակելու աշխատանքներին։ Նյութերի պատրաստման ընթացքում դասընթացի մասնակիցների հետ աշխատելու են փորձառու մենթորներ, որոնք կաջակցեն ու կուղղորդեն լավագույն արդյունքի հասնելու համար։

Լրագրողական աշխատանքների համար նախատեսված են հոնորարներ։ Լրագրողական աշխատանքները կարող են մասնակցել նաև ծրագրի շրջանակներում կազմակերպվող մեդիա մրցույթին, որի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Դասընթացն ամբողջական մասնակցությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր և փաստերի ստուգման ուղեցույցի մեկական օրինակ։

Դասընթացին կարող եք դիմել մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ լրացնելով հայտադիմումն այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել 012755898 հեռախոսահամարով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *