Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ուսումնական ծրագրերի համակարգողի:
Աշխատանքային պարտականություններ.
- Աջակցել բաժնի ղեկավարին ուսումնական ռազմավարության, դասընթացների բովանդակության և ծրագրերի մշակման աշխատանքներում,
- Կազմակերպել դասընթացներ լրագրողների, հասարակական կազմակերպությունների և այլ թիրախային խմբերի համար,
- Անցկացնել կարիքների նախնական գնահատում, իսկ դասընթացի ավարտին՝ արդյունավետության գնահատում,
- Կազմել ուսումնական ծրագրերին առնչվող հաշվետվություններ,
- Փնտրել դասընթացավարներ ու փորձագետներ և բանակցել նրանց հետ, կազմել պայմանագրերի նախնական տարբերակները, թարմացնել դասընթացավարների տվյալների բազան և նրանց հետ պարբերաբար կապի մեջ լինել,
- Դասընթացի ժամանակ մշտապես կապի մեջ լինել մասնակիցների հետ, խնդիրների առաջացման դեպքում օգնել լուծել դրանք,
- Տարածել դասընթացների հայտարարություններ, կազմել դիմումաձևեր, աջակցել դասընթացի նյութերի մշակման, պատրաստման, թարգմանության հարցում,
- Ծրագրի օգնականի հետ ստեղծել ուսումնական ծրագրերին առնչվող նյութեր ու փաստաթղթեր, դրանք դասավորել համապատասխան թղթապանակներում,
- Անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ,
- Առաջակել և մշակել ծրագրերին առնչվող գաղափարներ, աջակցել հայտերի պատրաստման, ծրագրերի ղեկավարման և կառավարման հարցերում,
- Կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարարականներ:
Պահանջվող որակավորումներ․
- Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, հումանիտար կամ հարակից ոլորտներում,
- Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական փորձ լրագրության ոլորտում,
- Ծրագրերի մշակմանը և իրականացմանն առնչվող գիտելիքներ,
- Պատկերացում հայաստանյան մեդիա դաշտի մասին, լրատվամիջոցների և լրագրողների հետ կապերը կդիտարկվեն որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ, օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիքներ, մեդիագործիքների և ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ,
- Ինքնուրույն և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև 2019 թ. հոկտեմբերի 15-ը իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակը վերնագրելով «Training Coordinator»։ Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: