Տեսանյութերի մոնտաժի մասնագետ (լրիվ դրույք, մրցակցային աշխատավարձ)
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է փորձառու վիդեո մոնտաժի մասնագետի` ֆիլմերի, հեռուստա-ռադիո հաղորդումների, տեսահոլովակների մոնտաժի համար։ Մենք փնտրում ենք ստեղծարար և եռանդուն գործընկերոջ` մեր թիմը համալրելու համար:
Աշխատանքի նկարագրություն.
- Մոնտաժել վիդեո և աուդիո նյութեր. հեռուստատեսային սյուժեներ, հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, հոլովակներ, փոդքաստ և այլն
- Կատարել հետ-արտադրական աշխատանքներ. գունային և ձայնային մշակում, էֆեկտների օգտագործում, նյութերի համապատասխանեցում տարբեր հարթակներին
- Ստեծել և տեղադրել լուսագրեր և ենթագրեր
- Դասակարգել և արխիվացնել վիդեո և աուդիո նյութերը, ինչպես նաև վերջնական արտադրանքը
- Իրականացնել ռեժիսորի պարզ աշխատանք
- Աջակցել արտադրական թիմին այլ մասնագիտական աշխատանքներում
Պահանջվող որակավորումներ.
- վիդեո մոնտաժի ոլորտում առնվազն 3 տարվա փորձ
- համապատասխան կրթություն
- մոնտաժի կանոնների և տեխնիկայի իմացություն, տարբեր ոճերով և տարբեր նպատակներով տեսանյութեր պատրաստելու փորձ
- Adobe Premiere Pro-ի, Adobe Media Encoder-ի, Adobe Audition-ի գերազանց իմացություն: Այլ մոնտաժային և գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- ձայնի մշակման փորձառություն (աուդիո մասթերինգ)
- գունային մշակման փորձ
- Ֆայլերի ձևաչափերի, կոդեկների իմացություն
- սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
- անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հետաքրքված մասնագետներին խնդրում ենք ուղարկել cv և ձեր կողմից մոնտաժված նյութերի առավելագույնը 5 օրինակ [email protected] հասցեով մինչև հոկտեմբերի 7, 2019:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: