Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է հեռուստալրագրողներին և պրոդյուսերներին հոկտեմբերի 7-12-ը մասնակցել «Ժամանակակից հեռուստալրագրություն» թեմայով դասընթացի։
Այն կվարի հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան, ТЭФИ հեղիանակավոր մրցանակի դափնեկիր, «На кончиках пальцев» ֆիլմի и «Одной крови» գրքի հեղինակ Ռոման Սուպերը Ռուսաստանից։
Դասընթացի մասնակիցները՝
- կծանոթանան հեռուստատեսային արտադրության կանոններին և տեխնոլոգիաներին, հեռուսատեսային հիմնական ժանրերին և ձևաչափերին,
- ձեռք կբերեն տարբեր հարթակների համար լրագրողական տեսանյութեր պատրաստելու հմտություններ,
- կնկարահանեն հարցազրույցներ, ռեպորտաժներ և փաստագրական տեսանյութեր,
- կիմանան` ինչպես են աշխատում հեռուստախմբագրությունները միջազգային մեդիայում, ինչ գործառույթներ են կատարում պրոդյուսերները և որոնք են հաջողակ պրոդյուսեր դառնալու ոսկե կանոնները
- կսովերեն ստեծել այնպիսի հեռուստաարտադրանք, որը կգրավի և ավանդական, և նոր մեդիայի լսարանի ուշադրությունը
Դասընթացը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Մասնակիցները պատրաստելու են իրենց վիդեոպատմությունները, որոնցից լավագույնները կհրապարակվեն դասընթացից հետո։
Աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Դասընթացին կարող են մասնակցել վիդեոյի հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ ունեցող լրագրողներ և պրոդյուսերներ հեռուստաընկերություններից, լրատվական կայքերի վիդեոարատադրության բաժիններից և մուլտիմեդիա խմբագրություններից։
Մասնակցությունը դասընթացին անվճար է: Մարզերի մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը կփոխհատուցվեն:
Դասերն անցկացվելու են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում հոկտեմբերի 7-12-ը, ժամը՝ 10։00-18։00-ը։ Մասնակցությունը բոլոր օրերին պարտադիր է։ Դասընթացի ավարտին կտրվի վկայական։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV), նախկինում պատրաստած հեռուստատեսային նյութերից 3 հղում, կարճ հիմնավորում-նամակ, թե ինչու եք հետաքրքրված դասընթացով (մինչև 150 բառ)՝ նամակի վերնագրում նշելով «Ժամանակակից հեռուստալրագրություն»։ Դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի հոկտեմբերի 1-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մանե Գրիգորյանին՝ 010 583620 (131) հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: