Ջրի հասանելիության խնդիրը. Դասընթաց և լրագրողական շրջայց Տավուշի մարզ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը ս․թ․ հուլիսի 16-17-ը կազմակերպում են դասընթաց լրագրողների համար։ Դասընթացի շրջանակներում կքննարկվեն մարդասիրական հիմնախնդիրները և դրանց լուսաբանման առանձնահատկությունները, Տավուշի սահմանամերձ համայնքներում ջրի հասանելիության հարցը, լրագրողների պաշտպանությունը և հատուկ կարգավիճակը հակամարտություններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու Հայաստանի Կարմիր խաչի աշխատանքների տարբերությունն ու ընդհանրությունը և բազմաթիվ օգտակար հարցեր: 

  • Մարդասիրական հիմնախնդիրները և դրանց լուսաբանումը 
  • Ջրի հասանելիությունը Տավուշի սահմանամերձ համայնքներում
  • Լրագրողների պաշտպանությունը հակամարտություններում

Կլինեն իրավիճակային վերլուծություններ՝ փորձագետների մասնակցությամբ։

Դասընթացի տեսական մասն ավարտելուց հետո՝ հուլիսի 18-19-ին մասնակիցները կմեկնեն երկօրյա լրագրողական շրջայցի Տավուշի մարզի երկու սահմանամերձ գյուղեր։ Լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալու բնակիչների հոգսերին և ԿԽՄԿ-ի իրականացրած ու ընթացիկ ծրագրերին, որոնք ուղղված են որոշ առաջնային խնդիրների, այդ թվում՝ անվտանգության, հողատարածքների և մաքուր ջրի հասանելիության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը։

Դասընթացը կանցկացվի Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում։ Դասընթացին առնչվող ճանապարհածախսը և կեցության ծախսը կհոգան կազմակերպիչները։ Դասընթացի լեզուն հայերենն է։

Մասնակցության համար խնդրում ենք մինչև 2019 թ․-ի հուլիսի 12-ը  [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել համառոտ կենսագրական (CV) և հակիրճ հիմնավորումով նամակ՝ թեմայի (Subject) տողում նշելով ICRC Training բառերը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն՝ Մանե Գրիգորյանին, հեռ.՝ 010 58 36 20 (131)  կամ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակություն` Հասմիկ Գալստյանին, հեռ.՝ 010 29 74 15 (124)։ Այցելեք նաև Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ֆեյսբուքի էջ։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *