ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» (“Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders”) նախագծի շրջանակներում հայտարարվում է 3-օրյա դասընթաց լրագրողների համար, որոնք հետաքրքրված են բնապահպանական թեմաներ լուսաբանելով:
Դասընթացի նպատակն է խորացնել լրագրողների գիտելիքները բնապահպանական խնդիրների վերաբերյալ և ծանոթացնել դրանց լուսաբանման առանձնահատկություններին և նորարարական մոտեցումներին՝ տվյալների և մուլտիմեդիա գործիքների դարաշրջանում:
Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտ և ուղարկել [email protected] հասցեով:
Դասընթացը տեղի կունենա հունիսի 7-9-ը արտագնա (Երևանից դուրս):
Տեղերը սահմանափակ են: Ընտրված մասնակիցներին կուղարկվի օրակարգը և լրացուցիչ տեղեկություններ դասընթացի վերաբերյալ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի նաև «Ուղեցույց բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների համար» ձեռնարկը, որն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ շրջակա միջավայրի պահպանության համակարգի, հիմնական խնդիրների մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ լրագրողների համար՝ շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում գրել [email protected] հասցեով կամ զանգահարել (+374 93) 55-66-59 հեռախոսահամարով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: