Լրագրողներն իրենց գործունեության ընթացքում լուսաբանում են շատ դրամատիկ իրադարձություններ՝ սպանություններ, բռնության դեպքեր, բնական աղետներ, ինքնասպանություն, ահաբեկչություն և այլն: Նրանք իրենց ներսում տևական ժամանակ պահում են այդ անտանելի հիշողությունները, որոնք երբեմն հոգեբանական լուրջ ազդեցություն են ունենում թե՛ լրագրողի, թե՛ զրուցակիցների վրա:
Այս դասընթացը կօգնի լրագրողներին հասկանալ տրավմաների հիմնական խնդիրները, տարբեր գործնական մոտեցումներով հաղթահարել դրանք և շարունակել վարել հարցազրույցներ զոհերի հազարտների, վերապրածների, տուժողների հետ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 31-ն է: Դասընթացի մասնակիցների համար նախատեսված է 300 եվրո գումարը, որը նրանք չեն կարող ծախսել ճանապարհի, բնակության և ուտելիքի համար:
Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: