Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մարզերում աշխատող լրագրողներին մասնակցելու «Մուլտիմեդիա արտադրություն» ուսումնական ծրագրին։ Այն բաղկացած է երկու երկօրյա նախապատրաստական դասընթացից և տասնօրյա ամառային դպրոցից, որը կանցկացվի հունիս-հուլիս ամիսներին։
Մասնակիցները
- կծանոթանան մուլտիմեդիա լրագրության առանձնահատկություններին, ձևաչափերին,
- կսովորեն պատրաստել մուլտիմեդիա պատմություններ՝ օգտագործելով տարբեր գործիքներ, տեխնոլոգիաներ և հարթակներ,
- հնարավորություն կունենան կազմավորելու մուլտիմեդիա խմբագրություն և աշխատելու խմբակային և անհատական նյութերի վրա։
Դասընթացների արդյունքում կպատրաստվեն և կհրապարակվեն մուլտիմեդիա լրագրողական պատմություններ մարզերին առնչվող տարբեր խնդիրների շուրջ։
«Մուլտիմեդիա բովանդակություն»։ Ծրագրի առաջին դասընթացը բովանդակային է։ Մասնակիցները կծանոթանան մուլտիմեդիա նախագծերի հաջողված օրինակներին և դրանց պատրաստման սկզբունքներին։ Դասընթացը կկենտրոնանա հիմնականում մուլտիմեդիա պատմությունների բովանդակային բաղադրիչների վրա՝ թեմայի ընտրություն, տեղեկությունների հավաքում, պատումի իմաստային կառուցվածք (Storyboard)։ Կքննարկվեն նաև մարզերին առնչվող կոնկրետ խնդիրներ, որոնք կարող են հետագա լրագրողական պատմությունների թեմաներ դառնալ։
«Մուլտիմեդիա ձևաչափեր»։ Ծրագրի 2-րդ դասընթացը գործիքակազմի մասին է։ Մասնակիցները կսովորեն և կփորձարկեն մուլտիմեդիա նախագծեր պատրաստելու գործիքներ և տեխնոլոգիաներ, կծանոթանան մուլտիմեդիա նախագծերի կառուցման հարթակներին, կընտրեն իրենց պատմությունների համար անհրաժեշտ գործիքներն ու հարթակները։
«Մուլտիմեդիա խմբագրություն»։ Ամառային տասնօրյա դպրոցի ընթացքում կգերակշռի գործնական աշխատանքը։ Խմբագրական փոքր թիմերով մասնակիցները կաշխատեն իրենց թեմաների, նյութերի վրա։ Դրանք կհրապարակվեն դպրոցի ավարտին որպես ավարտուն մուլտիմեդիա նախագծեր։
Ուսումնական ծրագրի տարբեր դասընթացներում ներգրավված կլինեն ինչպես տեղացի դասընթացավարներ, այնպես էլ՝ արտերկրի մասնագետներ։ Ծրագրի առաջին դասընթացը տեղի կունենա ապրիլի 25-26-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում ժամը 10:00-18:00-ը։ (Հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ)։ Մյուս դասընթացի և ամառային դպրոցի ժամկետների մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Ծրագրին կարող են դիմել մարզային լրատվամիջոցներում աշխատող, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները և ազատ թղթակիցները։
Մասնակիցների տրանսպորտի և Երևանում կեցության ծախսերը փոխհատուցվելու են:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով։ Դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի ապրիլի 21-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Մանե Գրիգորյանին, հեռ՝ 010 583620 (131) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։
Ճամփորդական դրամաշնորհները տրամադրվում են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: