Հաղորդակցության մենեջերի աշխատանք ՄՆԿ-ում

Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ և ծրագրերի մենեջերների հետ համագործակցությամբ՝ հաղորդակցության մենեջերը պատասխանատու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հաղորդակցության ռազմավարության նախագծման, մշակման և իրականացման համար: Նրա անմիջական գործառույթն է կազմակերպության գործունեության տեսանելիության ու հասանելիության ապահովումը:

Պարտականությունները

  • գրել, խմբագրել և հրապարակել լուրեր, պատմություններ և հայտարարություններ կազմակերպության կայքի համար,
  • ապահովել ՄՆԿ-ի ներկայացվածությունը սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook, Twitter, Vimeo, YouTube և Instagram հարթակներում,
  • ապահովել կապը լրատվամիջոցների և լրագրողների հետ՝ կազմակերպության գործունեությունը հանրայնացնելու նպատակով,
  • մասնակցել միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին՝ տարբեր բաժինների աշխատակիցների հետ համագործակցությամբ,
  • պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ՝ ապահովելով տարբեր միջոցառումների պատշաճ լուսաբանումը,
  • համակարգել հաղորդակցական նյութերի (բրոշյուրներ, բաներներ և այլն) ժամանակին և բարձր որակով արտադրությունը,
  • համակարգել կազմակերպության ներքին հաղորդակցությունը:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն՝ հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի, հասարակական գիտությունների կամ հարակից այլ ոլորտում,
  • Հայաստանի մեդիադաշտի լավ իմացություն,
  • հաղորդակցության, տեղեկատվական կամ մեդիա արտադրության ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ​​փորձ,
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • սոցիալական մեդիայի իմացություն, լուսանկարչական հմտություններ, վիդեոարտադրության գիտելիքը կդիտվի որպես առավելություն,
  • թիմում աշխատելու և հաղորդակցվելու կարողություն, կազմակերպչական և վերլուծական հմտություններ, ստեղծարար մտածողություն, տարբեր խմբերի ու լսարանների հետ համագործակցելու հմտություն:

Դիմելու ընթացակարգը

Պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել  ինքնակենսագրական/CV և մոտիվացիոն նամակ [email protected] էլ․հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Communications Manager»: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. մարտի 31-ն է:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *