Իրադարձությունների լուսաբանման դասընթաց լրագրողների համար

Մեկնարկել է «Հեռանկարներ» ծրագրի «Asia-mix. Ջրի հարցերը» վարպետության դասերի հայտերի ընդունումը:

Մասնակիցները բարձրակարգ մասնագետների և «Հեռանկարներ» ծրագրի շրջանավարտների օգնությամբ կբարելավեն իրենց իրադարձությունների լուսաբանման բազային հմտությունները և կկատարեն գործնական աշխատանքներ: Բացի այդ, մասնակիցները կարող են կարճաժամկետ՝ 1-3-օրյա հետազոտական այցեր ունենալ դեպի Կենտրոնական Ասիա։  

Ծրագրին կարող են դիմել ռուսալեզու լրագրողներ՝ Բալթյան երկրներից, Կենտրոնական Ասիայից, Կովկասից, Ռուսաստանից եւ Արևելյան Եվրոպայից, ովքեր նախկինում չեն մասնակցել ծրագրին և ունեն 3-17 տարվա աշխատանքային փորձ։

Ծրագրի լեզուն ռուսերենն է։ Մասնակցությունն անվճար է:

Ծրագիրը կանցկացվի մի քանի փուլով․

  • մարտի 18-31-ը տեղի կունենա հետազոտական այցերի և գործնական աշխատանքների հեռահար նախապատրաստում,
  • ապրիլի 3-6-ը Ալմաթիում տեղի կունենա վարպետության դասընթացը,
  • ապրիլի 7-ին կկայանա թիմերի ընդհանուր հանդիպումը, որի ընթացքում կծրագրավորեն հետազոտական այցերի անելիքները,
  • այցերը նախատեսվում են ապրիլի 8-10-ը,
  • ծրագիրը կեզրափակվի հեռահար հանդիպմամբ՝ ապրիլի 10-30-ը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ․ մարտի 3-ն է։ Հայտերի ձևը կարող եք գտնել այստեղ։

Դիմելու համար լրագրողին անհրաժեշտ է.

  • ներկայացնել գաղափարներ, որոնց շուրջ պատրաստվում է աշխատել ծրագրի շրջանակներում
  • ներկայացնել հրապարակումներ (ցանկալի է հայտարարված թեմաներով)՝ տպագրված անցած 12 ամսվա ընթացքում:

Մանրամասները՝ «Հեռանկարներ» ծրագրի կայքում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *