Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու հնգօրյա դասընթացի՝ մեդիագրագիտության և փաստերի ստուգման թեմաներով։
Դասընթացի նպատակն է օգնել քաղաքացիական հասարակության խմբերին
- ավելի լավ հասկանալ մեդիայի աշխատանքի սկզբունքները, գործառույթները, մասնագիտական կանոնները,
- տարբերել որակյալ և թերի, հավաստի և կասկածելի լրատվությունը,
- բացահայտել, բարձրաձայնել և ստուգել մեդիայում՝ իրենց գործունեության ոլորտներին վերաբերող փաստական սխալները, մոլորեցնող տեղեկությունները, անհիմն հայտարարությունները,
- մասնակցել այդ թեմաների և ոլորտային խնդիրների մեդիաօրակարգի ձևավորմանը։
Մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու իրենց առաջարկած թեմաներն ու մասնագետների օգնության ստուգել կասկածելի տեղեկությունները հենց ծրագրի ընթացքում։
Դասընթացը կացնակացվի մարտի 11- 15 Երևանում` ՄՆԿ գրասենյակում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսն ու գիշերակացի կազմակերպումը հոգում է ՄՆԿ-ն։
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել․
- ինքնակենսագրություն (նշել հեռախոսահամար և էլ փոստի հասցե),
- համառոտ նկարագրություն, թե որ ոլորտում եք աշխատում և ինչ խնդրահարույց հրապարակում/տեղեկություն եք ցանկանում հետազոտել։
Դիմումների վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակը վերնագրելով «Փաստերի ստուգում և մեդիագրագիտություն դասընթացի դիմում»:
Հարցերի դեպքում զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 010 583620:
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: