Դասընթաց լուսանկարիչների համար

«4 պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնը հայտարարում է «Տեսողական պատում». Հետաքննությունից մինչև հրապարակում 4-օրյա դասընթացի հայտերի ընդունում:

Ի՞նչ փուլերով է անցնում լուսանկարիչը ֆոտոպատումի կամ նախագծի ստեղծման ընթացքում. թեմայի որոնում, հետաքննություն, լուսանկարում, լուսանկարված նյութի խմբագրում, տեքստ, ստեղծված նյութի հանրայնացում: Այս և այլ հարցերի շուրջ կձևավորվի «Տեսողական պատում» դասընթացը: Դասընթացի նպատակն է պատրաստել լուսանկարիչներին աշխատելու առավել զգայուն և լուսանցքային թեմաների շուրջ, զարգացնել անհատական տեսլականը լուսանկարչական հայացքների և պատմելու ձևերի մեջ, ինչպես նաև լուսանկարվող նյութի համար տեքստ գրելու հմտություններ տալ:

Դասընթացի մասնակցության համար կընտրվեն 15 լուսանկարիչ: Մասնակիցների ընտրության հարցում առավելություն կտրվի այն դիմորդերին, ովքեր հայտադիմումում հստակ կձևակերպեն լուսանկարչական թեման, որի շուրջ ուզում են աշխատել կամ սկսել են աշխատել և կարևորում են այդ թեմայի զարգացումը:

Դասընթացը կվարեն «4 պլյուս»-ի լուսանկարիչները և հրավիրյալ մասնագետներ:

Դասընթացին կարող են դիմել ոլորտի գործող լուսանկարիչները, ֆոտոլրագրողները: Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. հասցեին ուղարկել ֆոտոպատումի գաղափար (կես էջ թեմայի մասին որ ցանկանում եք լուսանկարել, կամ արդեն լուսանկարում եք), համառոտ ինքնակենսագրական, և պորտֆոլիո (10 լուսանկար, 1000 x 600 չափի և .jpg ) նամակի վերնագրում նշելով` Visual Storytelling: Դիմումների ընդունման վերջնաժամկետը` փետրվարի 17-ն է:

Դասընթացը տեղի կունենա Փետրվարի 27-ից Մարտի 2-ը «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնում (հասցե` Կորյուն 8, բն. 8):


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *