«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն լրագրողների համար կազմակերպում է երկու երկօրյա դասընթաց՝ «Ընտրությունների լուսաբանման հմտություններ» թեմայով: Դասընթացի նպատակն է՝ լրագրողներին ծանոթացնել ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթներին, փոխանցել փաստերի ստուգման եւ հետաքննական լրագրության հմտություններ, վերապատրաստել նրանց դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար:
Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել լրագրողներ, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ եւ ինքնակենսագրություն (CV) հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Խրախուսվում է մարզային լրագրողների մասնակցությունը:
Հայտերն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 14-ը:
Դասընթացը կվարեն «Հետքի» փորձառու լրագրողները՝ մասնակիցներին փոխանցելով պրակտիկ հմտություններ եւ նախորդ տարիների ընտրությունները լուսաբանելու իրենց փորձը:
Դասընթացին մասնակցած լրագրողները «Հետքի» համար կլուսաբանեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
Առաջին դասընթացը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 17-18-ը, երկրորդը՝ նոյեմբերի 19-20-ը:
Դասընթացը կազմակերպվում է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում եւ մոնիտորինգ. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության աջակցությամբ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: