Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է հայալեզու փոդքասթինգի զարգացմանն ուղղված ծրագրի մենեջերի: Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ ընտրված թեկնածուն պատասխանատու է լինելու ծրագրի ամենօրյա աշխատանքների իրականացման համար՝ սահմանված բյուջեի և վերջնաժամկետների սահմաններում։
Պարտականությունները
- Ծրագրի պլանավորում, կազմակերպում և իրականացում ըստ աշխատանքային պլանի՝ գործադիր տնօրենի, փորձագետների, դոնորների հետ համագործակցությամբ,
- ծախսերի և գործողությունների համապատասխանեցում՝ ըստ դոնոր կազմակերպությունների պահանջների և օրինաչափությունների, իրականացնող կազմակերպության ներքին կանոնակարգի,
- փորձագետների և շահառուների կողմից իրականացվող արդյունքների վերահսկում,
- շահառուների կողմից աուդիո-արտադրական գործընթացների ղեկավարում,
- վարչական, տեխնիկական և նախագծային պահանջների համակարգում,
- ընթացիկ հաշվետվությունների և այլ համապատասխան փաստաթղթերի կազմում,
- աշխատանքից բխող այլ հանձնարարություններ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ լրագրության, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում,
- մեդիա արտադրության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ, նախընտրելի է աուդիո ձևաչափում,
- ծրագրի կառավարման և մենեջմենթի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Հայաստանի ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ոլորտների իմացություն,
- գերազանց վերլուծական հմտություններ
- նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն,
- անգլերենի և հայերենի գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- աուդիո արտադրության ծրագրերի հիմնական գիտելիքներ:
Դիմելու ընթացակարգը
Խնդրում ենք ուղարկել CV և մոտիվացիոն նամակ [email protected] էլ․հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Փոդքասթինգի ծրագրի մենեջերի հաստիք»:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 11-ն է։
Կազմակերպության մասին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ http://mediainitiatives.am/:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: