Մրցույթը կընդգրկի 2017 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2019 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Լրագրողական նյութը.
- կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոշարք և այլ։
- պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2017 թվականի սեպտեմբերի 5-ից 2019 թվականի փետրվարի 1-ը։
- պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
- պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։
Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2019 թվականի փետրվարի 3–ը։ Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ: Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը
Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ հասցեով՝ [email protected] վերնագրելով ձեր նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ_անուն ազգանուն» և լրացնել առցանց հայտը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: