«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է«Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (հեռուստատեսություն, տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ, ռադիո անվանակարգեր) ամենամյա ԶԼՄ-ների 16-րդ մրցույթը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Մրցույթին կարող են ներկայացվել 2017թ. նոյեմբերի 20-ից մինչև 2018թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Սահմանված է`
- հատուկ մրցանակ,
- 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ բոլոր անվանակարգերում,
- մրցանակ` «Կովկասյան ցանց երեխաների համար» նախաձեռնության կողմից
- մրցանակ` «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ի կողմից
Մրցանակները տրվում են ոչ թե լրատվամիջոցին, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել ընդամենը 1 աշխատանք: Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների հատուկ և 1-ին տեղի մրցանակին արժանացած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. Հոկտեմբերի 22-ին): Մրցույթին մասնակցելու համար կարող եք լրացնել մասնակցության հայտը` ներառելով նյութի հղումը, մինչև 2018թ. նոյեմբերի 21-ը ներառյալ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2018 թ. դեկտեմբերին:
Հարցերի դեպքում գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել (010) 56 01 43, հեռախոսահամարով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: